ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը
16:00, 01.07.2024 | mamul.am
1716 | 0

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը։ Զեկույցը համատեղ պատրաստել են Freedom House-ը, International Partnership for Human Rights-ը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունները։

Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել է հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են։

Փաստահավաք առաքելության ընթացքում վկաների հետ խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

Փաստահավաք առաքելությունը պարզել է, որ կան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանցագործություն են՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին՝ Freedom House-ի կողմից համակազմակերպվող 3-րդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր