ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել
16:06, 01.07.2024 | mamul.am
13475 | 0

Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմիններն իրավական գրեթե բոլոր գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է «ԱրմԼուր»-ը:
2024 թվականի հունվարի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները և նրանց միացած մյուս իրավապահներն Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Վերջինի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում էր կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):

Հարց է առաջանում. եթե նա օրինական ճանապարհով է բանակից ազատվել, ապա ինչո՞ւ է հրաժարվում ենթարկվել փորձաքննության, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր