Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմիններն իրավական գրեթե բոլոր գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է «ԱրմԼուր»-ը: Վերջինի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում էր կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել): Հարց է առաջանում. եթե նա օրինական ճանապարհով է բանակից ազատվել, ապա ինչո՞ւ է հրաժարվում ենթարկվել փորձաքննության, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս: Մանրամասները՝ սկզբանղբյուրում: |