Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին. «Շատ գոհ եմ և բավարարված եմ, որ կարողացանք ՀՀ դատախազների աշխատավարձն էականորեն բարձրացնել: Բայց դա մենք անում ենք ոչ այնքան, դատախազների, որքան մեր քաղաքացիների համար: Սա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովետև այն ծառայությունները, որ մատուցվում են, դրանց շահառուն քաղաքացիներն են: Արդարությունը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկակիքը»: |