ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Իշխանություններն ումից որ կարողանում են փող պոկել, նրա հետ են». Բագրատ Սրբազան
20:48, 01.07.2024 | mamul.am
960 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց. «Այս իշխանությունների ակնկալիքը մեկն է` որտեղից կկարողանան, փող բերեն: Փողն էլ բերեն` ինչ անեն, իրենց արյունոտ աթոռը երկարաձգեն: Հիմա Արևմուտքից են կարողանում փող բերել, Արևմուտքի հետ են, վաղը Ռուսաստանը կլինի, Ռուսաստանի հետ կլինեն, մյուս օրը Չինաստանը: Թուրքիայից հրահանգում են, ասում` Պաղեստինի անկախությունը ճանաչի, ճանաչում է, արտաքին պարտքը բարձրացրել են ահռելի չափերով, թող ցույց տան` ինչի վրա են ծախսում: Ինքը այնտեղ չարիք է, մահ, սատանա: Այս շարժումն, այդ չարիքն այնտեղից պոկելու, վերացնելու մասին է: Հայաստանը պետք է ունենա հակա-ներից հրաժարվող քաղաքականություն: Չի կարող մեր երկիրը դիմանալ ոչ մի բանի: Այս աշխարհաքաղաքական բախումները ոչ մի բանի օգտին չեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր