ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Գյումրիում երիտասարդն ինքնասպանություն է գործել. տարիներ առաջ նրա հայրը ևս ինքնասպան է եղել
21:30, 01.07.2024 | mamul.am
2408 | 0

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, նշված վայրում 22-ամյա Արթուր Դ-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր