ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Սուրենն ինչ ասում ա՝ սխալ ա ասում, բայց լավ ա անում, որ ասում ա»․ Նարեկ Սամսոնյան
09:36, 02.07.2024 | mamul.am
3307 | 1

Քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրեն Պետրոսյանի բոլոր քաղաքական կիսապնդումները ոչ միայն սխալ են, այլև քաղաքական ինքնասպանություն, բայց քաղաքական արդարության տեսանկյունից իրենց մեջ տիեզերական արդարություն են պարունակում: Կարճ ասած՝ Սուրենն ինչ ասում ա` սխալ ա ասում, բայց ԼԱՎ Ա ԱՆՈՒՄ, որ ասում ա, որոշ մարդկանց դեպքում` անգամ քիչ ա անում...
Հ.Գ. Ես էսօրվա մասին դեռ զգուշացնում էի, երբ «Արմավիր» ՔԿՀ-ում էի, բայց դե ասողին լսող ա պետք, իսկ էն, ինչ ասում էի՝ կասեմ տեսանյութով մոտ օրերս, էդ ժամանակ բոլորիդ պարզ կլինի, թե որտեղից ա եկել Սուրեն Պետրոսյանը և ուր ա գնում:
Հ.Գ. Մինչև էդ տեսնենք, թե ովքեր կպատասխանեն Սուրենի «արդարացի» հակադարձումներին ու ովքեր գոնե մի քիչ ազնվություն կունենան հրապարակային ընդունելու իրենց սխալը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր