ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Իսրայելը կորցրել է ինքնիշխանությունը հյուսիսում»․ Բլինքեն
10:00, 02.07.2024 | mamul.am
2457 | 0

Իսրայելը փաստացի կորցրել է ինքնիշխանությունը իր երկրի հյուսիսում, քանի որ մարդիկ տուն վերադառնալիս իրենց ապահով չեն զգում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է Breitbart News-ը։

Բրուքինգսի ինստիտուտում ելույթի ժամանակ Բլինքենը վստահություն է հայտնել, որ Իսրայելը պատերազմ չի ուզում Լիբանանում։ Սակայն նա խոստովանել է, որ «Իսրայելը կարող է պատերազմ սկսել՝ իր շահերը պաշտպանելու համար և եթե դրա անհրաժեշտությունը լինի»։

Բլինքենի խոսքով՝ «Հըզբոլլահ»-ը և Լիբանանը ևս պատերազմ չեն ուզում։

«ԱՄՆ-ն աշխատում է համաձայնության հասնելու ուղղությամբ՝ ապահովելու, որ «Հըզբոլլահ»-ը հետ քաշվի սահմանից 30 կմ»,- հավելել է Բլինքենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր