Իրանը բոլոր ուժերով կաջակցի «Հըզբոլլահ» շարժամը, եթե Իսրայելը լայնածավալ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին, փոխանցում է ТАСС-ը։ «Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա։ Իսրայելի հարձակման դեպքում Լիբանանի ժողովուրդը, արաբական երկրները և դիմադրության ուժերը կաջակցեն Լիբանանին»,- ասել է նա։ |