ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դուխ չի ունենա»․ Նաիրա Զոհրաբյան
10:30, 02.07.2024 | mamul.am
1131 | 0

«Միջազգային կառույցները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ իրենց աշխարհաքաղաքական օրակարգը Հայաստանի հաշվին իրացնելու նպատակով։ Իսկ այդ օրակարգը շատ պարզ է՝ Հայաստանը զրկել պետականությունից, իրենց կարծիքով հանել Ռուսաստանի տոտալ ազդեցությունից»,- 24TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Ես իհարկե կարծում եմ, որ Փաշինյանն այդքան դուխ չի ունենա ԵԱՏՄ-ից դուրս գալու, չեմ պատկերացնում՝ ո՞նց են ԵՄ-ին անդամակցելը ներդաշնակեցնելու ԵԱՏՄ-ին՝ մեր անդամակցության հետ։ Դա կատարյալ անհեթեթություն է, թե ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է։ Հնարավոր չէ քաղաքական առումով ոտքերդ լինեն մի կառույցում, իսկ թոքերդ, գլուխդ, պլոճիկդ ու երիկամդ տնտեսական առումով՝ մեկ այլ կառույցում»,- նշել է Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաև ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու քննարկումներին։ «Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարում էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե է անցկացվելու, այսօր Փաշինյանն ասում է՝ հանրաքվե չի անելու: Վստահ եմ՝ դիվանագիտական խողովակներով ասել են՝ ձեր ախորժակը զսպեք, ԵՄ-ն պատրաստ չէ որևէ կարգավիճակ տալ, դրա համար հիմա Փաշինյանը մանիպուլացնում է»,- հավելել է Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դուխ չի ունենա»․ Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր