ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Տպավորություն է՝ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը և չի շտապում սահմանազատման գործընթաց սկսել»․ Սուրենյանց
17:24, 02.07.2024 | mamul.am
1167 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Եթե նայենք փաստերին, Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:
Այդ կանոնակարգը չունենք:
Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց:
Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:
Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր