Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Եթե նայենք փաստերին, Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:
Այդ կանոնակարգը չունենք:
Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց:
Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:
Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ»: