ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Արցախի պետական համալսարանը պետք է վերականգնել». Հոխիկյան
11:18, 02.07.2024 | mamul.am
923 | 0

Լրագրող Նաիրի Հոխիւկյանի գրառումը. «Այս կարևոր ծրագրի մասին չեմ դադարում խոսել բոլոր հնարավոր վայրերում։ Գործընթացը շարունակվում է։ Մենք կհասնենք նրան, որ Հայաստանում իր աշխատանքը վերսկսի Արցախի պետական համալսարանը և կրկին մեկ կառույցի մեջ հավաքի Արցախի ուսանողներին։ Դա հնարավորություն կտա նախ Արցախի մեր քույրերի և եղբայրների մշտական շփումներով պահպանել Արցախի ավանդույթները, բարբառը, կենցաղը, ապա նաև Արցախի գիտնականներին, դասախոսներին ապահովել մասնագիտական աշխատանքով ու գիտելիքները փոխանցելու հնարավորությամբ։ Իսկ ամենակարևորը՝ Արցախի պետականության ինստիտուցիոնալ կառույցները իրենց գոյությամբ մարդկանց կպատրաստեն գալիքի նոր մուտքին դեպի հայկական Արցախ։
Մենք կվերականգնենք Արցախի պետական համալսարանը»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր