ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Freedom House-ն արցախցիների էթնիկ զտումը պաշտոնապես գնահատել է որպես հանցագործություն». Մենուա Սողոմոնյան
17:48, 02.07.2024 | mamul.am
725 | 0

«Հայաքվե նախաձեռնության» անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն արցախցիների էթնիկ զտումը պաշտոնապես գնահատել է որպես հանցագործություն՝ սահմանված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտ) 7-րդ և 8-րդ հոդվածներով (մարդկության դեմ հանցագործություն և պատերազմական հանցագործություն):
ՀՀ Ազգային ժողովը մեծ աղմուկով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանին պատժելու բարձրագոչ նկատառումներով։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ ստախոս ղեկավարությունը հիմա. այո՛, խաղաղություն է մուրում Ադրբեջանից՝ նորանոր զիջումների պատրաստակամությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր