ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանի պահանջն անիմաստ է և անտեղի». Զեյնալյան
11:30, 02.07.2024 | mamul.am
1845 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Միջազգային իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանն «ԱրմԼուր»-ի եթերում անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հրաժարվել միջազգային ատյաններում իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից։ «Որպես իրավապաշտպան՝ հարյուրավոր մարդկանց իրավունքներ եմ պաշտպանում միջազգային ատյաններում՝ լայն ձևակերպմամբ՝ պատերազմի, իրավունքի խախտման զոհերի, և ես ու իմ վստահորդները չենք պատրաստվում հրաժարվել մեր իրավունքների պաշտպանությունից, ու որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա անել։ Եթե մարդը չունեցավ իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, ապա դիմելու է իրավունքի ինքնապաշտպանությանը և ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը: Այսօրվա աշխարհակարգը դրա վրա է կառուցված, որ պետությունները, մարդիկ պետք է ունենան իրենց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, և Ադրբեջանի պահանջը դրա վերաբերյալ անիմաստ ու անտեղի է, որովհետև եթե որևէ մեկին կարող են պարտադրել, մեզ պարտադրել չեն կարող...»,- նշել է Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր