«Հանրապետություն» կուսակցության անդամ, Միջազգային իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանն «ԱրմԼուր»-ի եթերում անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հրաժարվել միջազգային ատյաններում իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից։ «Որպես իրավապաշտպան՝ հարյուրավոր մարդկանց իրավունքներ եմ պաշտպանում միջազգային ատյաններում՝ լայն ձևակերպմամբ՝ պատերազմի, իրավունքի խախտման զոհերի, և ես ու իմ վստահորդները չենք պատրաստվում հրաժարվել մեր իրավունքների պաշտպանությունից, ու որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա անել։ Եթե մարդը չունեցավ իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, ապա դիմելու է իրավունքի ինքնապաշտպանությանը և ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը: Այսօրվա աշխարհակարգը դրա վրա է կառուցված, որ պետությունները, մարդիկ պետք է ունենան իրենց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, և Ադրբեջանի պահանջը դրա վերաբերյալ անիմաստ ու անտեղի է, որովհետև եթե որևէ մեկին կարող են պարտադրել, մեզ պարտադրել չեն կարող...»,- նշել է Զեյնալյանը: |