Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական-առևտրային համագործակցության ոլորտում գործարքներ կնքելու համար խոչընդոտներ չկան։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին, փոխանցում է РИА Новости-ն։ «Թեհրանը բանակցություններ է վարում ռուսական կործանիչներ գնելու շուրջ։ Մենք մոտ ապագայում Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական համաձայնագիր կստորագրենք»,- հավելել է Խարազին։ |