Ե՛վ ԱՄՆ պետքարտուղարը, և՛ պետքարտուղարի օգնականը նախկինի պես ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի և Վաշինգթոնի միջև այդ հարցով բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում։ Փաթելի խոսքով՝ դա երկար գործընթաց է, որը Վաշինգթոնից մշտական մասնակցություն է պահանջում։ |