«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
14:00, 02.07.2024 | mamul.am
670 | 0
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: