ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ավելի ծանր պատիժ է նախատեսվում, եթե բռնությունը գործել է ազգականը կամ զուգընկերը»․ Բաթոյան
15:36, 02.07.2024 | mamul.am
1587 | 0

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքի վերաբերյալ։ Բանախոսներից ԱԺ պատգամավոր, օրենքի համահեղինակ Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով օրենքի փոփոխված տարբերակն, ասաց, որ փոփոխությունները մշակվել և իրականցվել են կանանց աջակցման կենտրոնի և հասարակական կազմակերպությունների առաջարկների հիման վրա։ «Ընտանեկան բռնության մասին օրենքում փոխել ենք անվանումը, քանի որ մենք ուժը կորցրած ենք ճանաչել տասներրորդ հոդվածը, որը վերաբերում է հաշտեցման ընթացակարգին, այստեղ հաշտեցման մասով հրաժարվել ենք դրա մասին հիշատակումից և հիմա օրենքը կրում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» անվանումը։
Քրեական օրենսգրքում վերանայել ենք ծանրացնող հիմքերը տարբեր հանցակազմերում, շուրջ 19 հոդվածում ծանրացնող հիմք ենք սահմանել այն դեպքերի համար, երբ արարքը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, այսինքն ավելի ծանր պատիժ է նախատեսվում այն դեպքերի համար, երբ այս կամ այն արարքը կատարվել է ընտանեկան բռնության սուբյեկտների կողմից։ Բավականին բուռն քննարկման տեղիք է տվել զուգընկեր սահմանումը, որը նախկինում չկար և դրա փոփոխման առաջարկը եկել է մեր իրավապահ համակարգից»,- ասաց Բաթոյանը։

«Ավելի ծանր պատիժ է նախատեսվում, եթե բռնությունը գործել է ազգականը կամ զուգընկերը»․ Բաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր