Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքի վերաբերյալ։ Բանախոսներից ԱԺ պատգամավոր, օրենքի համահեղինակ Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով օրենքի փոփոխված տարբերակն, ասաց, որ փոփոխությունները մշակվել և իրականցվել են կանանց աջակցման կենտրոնի և հասարակական կազմակերպությունների առաջարկների հիման վրա։ «Ընտանեկան բռնության մասին օրենքում փոխել ենք անվանումը, քանի որ մենք ուժը կորցրած ենք ճանաչել տասներրորդ հոդվածը, որը վերաբերում է հաշտեցման ընթացակարգին, այստեղ հաշտեցման մասով հրաժարվել ենք դրա մասին հիշատակումից և հիմա օրենքը կրում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» անվանումը։ |