ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«2020-ին Ադրբեջանն իրավական որևէ հիմք չուներ պատերազմ սկսելու, եթե չլինեին Փաշինյանի սխալները». Օսկանյան
16:36, 02.07.2024 | mamul.am
1209 | 0

«Նույնիսկ 2020-ին Ադրբեջանն իրավական որևէ հիմք չուներ պատերազմ սկսելու, պատճառ չուներ, եթե չլինեին Փաշինյանի գործած սխալները»,- այս մասին «Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով. «Եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ, եթե չլիներ հայտարարությունը՝ սկսում եմ զրոյական կետից, եթե չլիներ հայտարարությունը, որ այն, ինչ մինչև հիմա արվել է, առոչինչ է, եթե չլիներ հայտարարությունը, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար... այս ամենը Ադրբեջանին բերեց այն համոզման, որ այս մարդու հետ բանակցելն ուղղակի անիմաստ է, դա պետք է մի կողմ դնել և նայել հարցի այլ լուծմանը»: Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանը դիտարկում էր նաև Հայաստանի վարած քաղաքականությունն այլ երկրների հետ ու հստակ տեսնում, որ Փաշինյանը սխալ ճանապարհով է գնում:

Օսկանյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր