ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Բռնության նոր ձև է, երբ ամուսինը ստիպողաբար կնոջ անունով վարկ է վերցնում»․ Զ․ Հովհաննիսյան
16:48, 02.07.2024 | mamul.am
1627 | 0

Ընտանեկան բռնության ո՞ր տեսակներն են գերակշռում և ո՞ր դեպքերում են կանայք ահազանգում, այս հարցին այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսին պատասխանել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը․ «Նախկինում կինն ահազանգում էր միայն այն դեպքում, երբ ֆիզիկական բռնության էր ենթարկվում, այժմ միտումը փոխվել է։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բացարձակապես չի եղել ֆիզիկական բռնություն, բայց կինը եղել է արդեն ինքնասպանության շեմին»,- ասել է նա՝ կարևորելով բռնության մասին վաղ շրջանում ահազանգելը, ինչը կանխում է սարսափելի հետևանքները։

Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ բռնության նոր դրսևորումներ են նաև ի հայտ եկել, օրինակ, երբ ամուսինը ստիպողաբար կնոջ անունով վարկ է վերցրել՝ նրան դնելով կապանքների մեջ․ «Սա տնտեսական բռնության ամենատարածված ձևերից է, որը գրեթե անհաղթահարելի է թվում, որովհետև բանկի հետ չես կարող բանակցել, վարկը կնոջ անունով է ու նա պետք է մուծի»,- հավելել է իրավապաշտպանը:

«Բռնության նոր ձև է, երբ ամուսինը ստիպողաբար կնոջ անունով վարկ է վերցնում»․ Զ․ Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր