ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայկական կողմին փոխանցված դի-մասունքներից մեկը Կուտականի դիրքերում մնացած Շիրազ Խաչատրյանինն է
18:00, 02.07.2024 | mamul.am
3435 | 0

Հունիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դի-մասունքները։

Այսօր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանը «168»-ին ասել է, որ արդեն հաստատվել է՝ փոխանցված դի-մասունքներից մեկը 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մարտիրոսված Շիրազ Խաչատրյանինն է։
Հավանաբար, վաղը չէ մյուս օրը հուղարկավորությունը տեղի կունենա գյուղում

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում էր Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց հարազատները չէին կարողանում դին դուրս բերել։ Ավելի քան մեկ տարի դիմում էին հնարավոր բոլոր պատկան մարմիններին, բայց` անօգուտ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր