Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը գրում է. «Այսօր Կառավարությունում հյուրընկալեցի ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին։ Խոսեցինք Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Պարոն Շնորհոքյանը կիսվեց Սփյուռքի համայնքները միավորելու և Հայաստանի հետ կամուրջ ստեղծելու` իր մտադրությամբ։ Ես նշեցի՝ կուզենայի, որ ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները միտված լինեն Հայաստանի Հանրապետության ուժեղացմանը։ Իմ ուղերձը մեր Սփյուռքին` վերադարձե՛ք` ուժեղացնելու մեր հայրենիք-պետությունը»։ |