ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
««Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող ծրագիրը միջազգայնացվում է». Monument Watch
19:48, 02.07.2024 | mamul.am
2296 | 0

Monument Watch-ն ահազանգում է․ «Վերջերս Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է ոչ միայն հայկական մշակույթի յուրացմանն ուղղված ծրագրերը, այլև տարածքային պահանջները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծիքով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։

Տարբեր գիտաժողովների, հանդիպումների և քննարկումների անցկացումը, գրքերի, զեկույցների հրատարակումը, փառատոնների և միջոցառումների անցկացումն այս թեմայով ունի հայկական ինքնությունն ու մշակույթը ջնջելու և ադրբեջանական նոր ինքնություն ստեղծելու գերնպատակ։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ICRI) և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից հունիսի 10-ին կազմակերպված հանդիպումը, որի առանցքում «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն» անգլերեն զեկույցի շնորհանդեսն էր։
Միջոցառման բացմանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալաքբարլին, ընդգծելով զեկույցի կարևորությունը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձն իրենց` իբրև թե «պապենական» (իրականում հայկական) հողերը էական է և անհրաժեշտ` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։

Մասնավորապես, «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն» զեկույցը բաղկացած է հինգ բաժիններից։ Առաջին բաժինը քննում է Հայաստանից (իբրև թե) ադրբեջանցիների արտաքսման պատմությունը՝ մանրամասն տեղեկություններ տալով դրա փուլերի մասին։ Երկրորդ բաժինը վերլուծում է խմբի տվյալները, հարցման արդյունքները և տուժողների և վկաների հետ հարցազրույցները:

Երրորդ բաժնում առաջարկվում են հնարավոր քաղաքական լուծումներ ադրբեջանցի փախստականների վերադարձի համար, ներառյալ սոցիալական ծրագրերի իրականացումը, Հայաստանի կառավարության կողմից համապատասխան իրավական և վարչական միջոցառումները և միջհամայնքային երկխոսության խթանումը: Չորրորդ բաժինն անդրադառնում է հնարավոր խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ այս առաջարկների իրականացման ընթացքում: Եզրակացության բաժնում ներկայացված են վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկություններ:

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ առաջ քաշելով արդեն ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու տարբեր ծրագրեր։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

«Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր