ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը
20:30, 02.07.2024 | mamul.am
1077 | 0

Հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, պատվիրակությանը կընդունի Սարգիս Խանդանյանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է կարգադրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր