ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Թեև վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն». Բիչախչյան
22:36, 02.07.2024 | mamul.am
3349 | 0

«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն դրանց մասին:
-Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. պետք է դիմել անձնագրի փոխանակման համար:
-Եթե լրացել է անձնագրի ժամկետը, անկախ նրանից երբ եք դիմում փոխանակման համար, որևէ տուգանք չի գործում:

- Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ (բացառությամբ այն կատեգորիայի անձանց, ում արգելված է զբաղեցնել պաշտոն այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում):
- Եթե փոխում եք բնակության վայրը և ցանկանում եք հաշվառվել նոր վայրով, հաշվառումից դուրս գալու համար նախկին բնակության վայր ներկայանալ պետք չէ. նոր բնակության վայրի անձնագրայինը հաշվառելով ավտոմատ հանվում եք նախկին հասցեից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր