Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կանադայի դեսպանի հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը, պատասխանելով դեսպանի դիտարկմանն Արցախ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, արդեն հրապարակավ հայտարարել է, որ վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձության հիմքով՝ Սյունիք պետք է վերադառնա մինչև 1988 թվականը էթնիկական զտման ենթարկված Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Բազմիցս անդրադարձել եմ, որ այս խնդիրը Ադրբեջանի պետական քաղաքականության և հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում է, որքան էլ որ հայկական կողմն այս մասին լռում է: |