ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ
08:30, 03.07.2024 | mamul.am
3128 | 0

Երևան քաղաքում՝

Հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ին, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.2°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.3°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.7°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր