ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել»․ Տիգրան Աբրահամյան
09:36, 03.07.2024 | mamul.am
891 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա:
ՔՊ առանձին դեմքեր, տարբեր ճամբարներ գործուղված հաճախորդներ, հեծանվորդին կից արբանյակներ. սրանք, այն խմբերի ողջ ամբողջական շարքն է, որոնց վրա է դրված «ԵՄ անդամագրվելու մեծ ցանկության» թեմայի խաղարկումը:
Մի բան շատ հստակ է. եթե նույնիսկ Հայաստանը մեծ շուքով հայտարարի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, նույնիսկ դրան ուղղված 1-2 առարկայական քայլ անի, մեկ է` սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո՛չ վերջն է երևում, ո՛չ էլ սպասվող արդյունքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր