ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի արդյունքներն ամփոփվել են
13:32, 29.04.2013 | mamul.am
7355 | 3

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 26-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Օլիմպիադայի հանձնաժողովին` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:

2012-2013 ուսուսումնական տարում օլիմպիադայի դպրոցական, տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարեցին ու հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 106 աշակերտներ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվեցին համապատասխանաբար 1-ին կարգ` 4 աշակերտ, 2-րդ կարգ` 8 աշակերտ, 3-րդ կարգ` 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի արժանացան` 26 աշակերտներ: Առաջին կարգի մրցանակի արժանացան Գոռ Գալստյանը («Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ), Լուիզա Սարաֆյանը (Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ), Տաթևիկ Սարգսյանը (Մեղրաձորի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ) և Դավիթ Գրիգորյանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր