ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Տուրիստական շրջանը սկսված է
09:09, 21.05.2013 | mamul.am
2685 | 0

Վերջին տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճը կայուն է: Տուրիզմի ակտիվ շրջան կարելի է համարել ապրիլից մինչև հոկտեմբերը: Այցելում են տարբեր երկրներից` Ռուսաստան, Իսպանիա, Ուկրաինա, ԱՄՆ, Ֆրանսիա: Այցելությունները լինում են` Գառնի, Սևան, Էջմիածին, Դիլիջան, Տաթև:

«Ամեն տեսակի փաթեթներ էլ պատրաստում ենք: Փաթեթի արժեքը կախված է նրանից, թե ուր են նախընտրում և քանի օրով»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Էյր Կովկաս» ճանապարհորդական գործակալության տնօրեն Անի Սարգսյանը. «Այցելում են Տաթևի վանք և ճանապարհի բոլոր պատմամշակութային հուշարձանները: Այցելություններ են լինում նաև Լեռնային Ղարաբաղ»:

Փաթեթների մեջ զբոսաշրջությունից բացի մտնում է նաև ընդհանուր քննարկումները և սնունդը: Այցելողների մեծ մասը հիսունն անց մարդիկ են:

Ըստ տուրիստական գործակալությունների՝ նախորդ տարիների համեմատ նրանց աճը չի ավելացել, բայց փոխարենը չի էլ նվազել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր