ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Վիշապը համարձակ պայքար ու ձեռքբերումներ է խորհրդանշում
14:58, 18.12.2011 | mamul.am
9241 | 0
2012 թվականը վիշապի տարի է: Ասում են` համարձակ պայքարի ու ձեռքբերումների տարի է լինելու: Եթե ինչ-որ ծրագիր եք մտահղացել, ապա ժամանակն է այն կյանքի կոչելու: Հարկավոր է դրսևորել հնարամտություն ու ճիշտ պլանավորել գործունեությունն ու ժամանակը: Ինչ վերաբերում է տոնական սեղանին, ապա արևելյան խոհանոցի համաձայն, Ամանորյա սեղանին պետք է անպայման մոմեր լինեն, քանի որ կրակը դա Վիշապի հիմնական խորհրդանիշերից է: Կարևորվում են խոզի ու թռչնամսից պատրաստված ուտեստները, ճոխ սպասքը:
Գեղանկարիչ և դիզայներ Լիլիթ Մարգարյանի խոսքով` վիշապը հարստության հովանավորն է, ուստի ցանկալի է` Ամանորի գիշերը կրել թանկարժեք զարդեր և ոսկեղեն: Նա հորդորում է կանաչ, կարմիր և վարդագույնն ընտրել տարեմուտի երեկոյին, կրել փայլփլուն զգեստներ: Վիշապ կենդանակերպի նշանի տակ ծնվածները, դիզայների խոսքով, տարին պետք է դիմավորեն դեղինի ու ոսկեգույնի մեջ, Օձի և Ձիու նշանների տակ ծնվածները` կարմիր զգեստով: Խոյի, Ցուլի և Շան տարում ծնվածներին 2012 թվականը հաջողություն կբերի, եթե այն դիմավորեն դեղին գույնով և ոսկյա զարդերով: Իսկ Կապիկի ու Աքլորի նշանի տակ ծնվածներն Ամանորը պետք է ճերմակի մեջ դիմավորեն: Վարազներն ու Առնետները` ճոխ սև զգեստով: Նապաստակի տարուն ծնվածները լավ կլինի, որ հագնեն կանաչ գույնի զգեստ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր