ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը. «Ժողովուրդ»
09:51, 24.04.2014 | mamul.am
2211 | 2
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն ու հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
«Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի։ Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում աշխատել որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որեւէ հստակ որոշում դեռևս չի կայացրել։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին»։
Մանրամասները` թերթի համարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր