ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
21 ինքնաբացարկ ԲՀԿ-ից. «ՀԺ»
09:58, 04.06.2014 | mamul.am
2380 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից երեկ 21 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հիշեցնենք, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին, «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ հաջորդը ԲՀԿ ցուցակով պատգամավոր է դառնալու հրազդանցի Տիգրան Ներսիսյանը:
Նա «Հրազդան հաց» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է և ԲՀԿ համամասնական ցուցակի 88-րդ համարը: Բայց որպեսզի Ներսիսյանը պատգամավոր դառնա, անհրաժեշտ էր, որ նրանից առաջ ցուցակում գտնվողները ինքնաբացարկի դիմում ներկայացնեն: Եվ ահա 21 հոգի հերթով նման դիմումներ են գրել»:
Այս և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր