ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Միքելանջելոն իրականում ատել է գեղանկարչությունը
18:08, 18.01.2015 | mamul.am
10207 | 0

Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` իտալացի քանդակագործ, նկարիչ Միքելանջելոն, համոզված է եղել, որ իրականում գեղանկարչական արվեստն զգալիորեն զիջում է քանդակագործությանը: Նա վստահ էր, որ գեղանկարչությամբ զբաղվելն իրականում ժամանակի անիմաստ վատնում է, ավելին, նա կարծում էր, որ բնանկարներն ու նատյուրմորտները նախատեսված են միայն կանանց համար, և ամենևին էլ վատ չէր լինի, որ մարդկանց ընդհանրապես արգելվեր գեղանկարչությամբ զբաղվելը:

Սա բավական անսպասելի փաստ է մի մարդու մասին, ում վրձնին են պատկանում Սիքստինյան տաճարի նկարազարդումները:

Կենդանության ժամանակ էլ Միքելանջելոն իրեն միշտ համարել է քանդակագործ և ճարտարապետ, բայց ոչ երբեք՝ գեղանկարիչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր