ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ֆեյսբուք»-ը թողարկել է նոր տարբերակ գրասենյակային աշխատողների համար
12:35, 15.01.2015 | mamul.am
6554 | 0

Ֆեյսբուք սոցիալական կայքը թողարկել է կայքի նոր տարբերակ, որ նախատեսված է գրասենյակային աշխտողների համար: «Facebook at Work» տարբերակը փորձարկման փուլում է գտնվում: Այժմ թեստավորում են անցնում լուրերի ժապավենը, մշակվում են խմբերի վարման և հաղորդագրությունների փոխանակման մեխանիզմները, հաղորդում է «Գարդիան»-ը:

Լրատվականը նշում է, որ շատ կազմակերպություններ արգելում են իրենց աշխատակիցներին աշխատանքային ժամերին օգտվել «Ֆեյսբուք»-ից, և «Facebook at Work»-ի մշակումը տարվել է այնպես, որ սոցկայքից հնարավոր լինի օգտվել անգամ գրասենյակում:

Նոր հավելվածը հասանելի է միայն պիլոտային գործընկերներին: Հավելվածը հասանելի է IOS և Android համակարգերով հեռախոսներում:

Ինչպես հաղորդում է «Ֆայնենշլ թայմզ»-ը, «Facebook at Work»-ն արտաքնապես չի տարբերվում ավանդականից, սակայն ծրագրավորողները խոստանում են, որ կորպորատիվ տվայալներն այստեղ պահվելու են սիրողական լուսանկարներով և նման այլ նյութերով հարուստ անհատական պրոֆիլներից առանձին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր