ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Օբաման և Քեմերոնը համատեղ հոդվածում հայտարարել են, որ պատրաստ են դիմակայել Ռուսաստանին
11:00, 15.01.2015 | mamul.am
6322 | 4

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ հաստատակամ են Ռուսաստանի վերաբերյալ իրենց որոշումների հարցում և պատրաստ են դիմակայել վերջինի՝ Ուկրաինայի հարցում ցուցաբերած ագրեսիային: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, այս մասին քաղաքական երկու գործիչները նշել են բրիտանական «The Times» պարբերականում հրապարակված համատեղ հոդվածում, որը կրում է «Մենք չենք թույլատրի, որ խոսքի ազատության վրա դնչակալ դրվի» անվանումը:

Հոդվածում նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում են շարունակել դիվանագիտական ճնշումների գործադրումը Ռուսաստանի վրա:

«Եթե մենք թույլատրենք, որ միջազգային իրավունքի այսպիսի հիմնարար խախտումներ անպատիժ մնան, ապա դրա հետևանքով կստեղծվի անկայուն վիճակ, ինչից մենք բոլորս կտուժենք: Ռուսաստանի հարցում մենք ճիշտ քաղաքականություն ենք որդեգրել՝ հասկացնելով վերջինին, որ չենք պատրաստվում պարզապես կանգնել և հետևել, թե ինչպես է նա ապակայունացնում Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- նշել են Օբաման և Քեմերոն:

Բացի Ռուսաստանի խնդրից, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև իսլամիստ ծայրահեղականների խնդիրը՝ կապված հատկապես Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Նրանք հստակեցրել են, որ իրենք որոշել են համատեղ դիմակայել իսլամիստ ծայրահեղականներին և նրանց «այլասերված գաղափարախոսության» արդյունք հանդիսացող գործողություններին:

Օբաման և Քեմերոնն իրենց համատեղ հոդվածում այն կարծիքն են հայտնել, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունները չեն կարող որևէ կերպ արգելք հանդիսանալ խոսքի ազատության համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր