ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Եվրոպայի սահմաններում պատերազմի սպառնալիքը շարունակվում է պահպանվել. Շտայնմայեր
13:05, 15.01.2015 | mamul.am
5600 | 0

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ուկրաինական կոնֆլիկտի պահպանման պատճառով Եվրոպայի ողջ տարածքում պատերազմի սպառնալիքը պահպանվում է:

Նախարարն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայում ռազմական բախման վերսկսման հավանականությունը շատ բարձր է: Նա նշել է, որ իրավիճակը կարելի է հարթել միայն այն դեպքում, երբ ևʹ Ռուսաստանը, ևʹ Ուկրաինան իսկապես ձգտեն կայուն հրադադարի պահպանման: Շտայնմայերը հավելել է, որ Գերմանիան պատրաստ է անել ամեն ինչ Ուկրաինայում նոր ռազմական բախման կրկնությունը կանխելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր