ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ֆրանսիայում նախագահական նստավայրի դիմաց դիտավորյալ վրաերթի են ենթարկել կին ոստիկանի
13:15, 15.01.2015 | mamul.am
5835 | 0

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել կին ոստիկանի: Ինչպես գրում է «Ինդիփենդենթ»-ը, միջադեպը տեղի է ունեցել նախագահական նստավայրի դիմաց և ոստիկանությունն այդ դեպքը որակել է որպես կանխամտածված սպանության փորձ:

Աղբյուրը հաղորդում է, որ վրաերթի արդյունքում կին ոստիկանը ծանր վնասվածքներ չի ստացել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է ավտոմեքենայում այդ պահին գտնված երկու անձանց, սակայն ևս երկու մարդ, որոնք նույնպես այդ պահին գտնվել են տվյալ ավտոմեքենայի ներսում, դեռևս փախուստի մեջ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր