ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Կանայք տղամարդկանցից շատ են խոսում օրգանիզմում «FOXP2» սպիտակուցի քանակի պատճառով
19:56, 18.01.2015 | mamul.am
6440 | 0

Միջինում կանայք օրական շուրջ 20 հազար բառ են ասում, այնինչ տղամարդիկ արտաբերում են մոտ 7 հազար բառ: Սա նշանակում է, որ 1 շատախոս կինը 1 տարվա ընթացքում 4,7 միլիոն բառ է արտաբերում, 8 անգամ շատ «Պատերազմ և խաղաղություն» վեպի 4 հատորներում առկա բառերի քանակից: Չի բացառվում, որ կանանց շրջանում շատախոսության դրսևորումները կենսաբանական բացատրություն ունեն:

Նյարդաբանների և հոգեբանների խումբն ուսումնասիրություններ է կատարել այս երևույթի բացատրության համար: Առնետների վրա հետազոտություններ կատարելով` գիտնականնները պարզել են, որ արուների օրգանիզմում շատ ավելի բարձր է «FOXP2» սպիտակուցի առկայությունը, սպիտակուց, որ պատասխանատու է ձայներ արտաբերելու համար: Նույն ուսումնասիրությունը կատարվել է նաև մարդկանց շրջանում: Պարզվել է, որ մարդու օրգանիզմում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Կնոջ գլխուղեղում «FOXP2» սպիտակուցի պարունակությունը 30 տոկոսով ավել է, քան տղամարդկանց մոտ: Այսպիսով, գիտնականները եզրակացրել են, որ շատ կամ քիչ խոսելու անհրաժեշտությունը բխում է մարդու սեռից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր