ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Wi-Fi ալիքները՝ լուրջ վտանգ երեխաների զգայուն ուղեղի համար
23:00, 18.01.2015 | mamul.am
8683 | 0

Ծնողները պետք է երեխաներին հեռու պահեն Wi-Fi ալիքներով աշխատող գաջեթներից, քանի որ երեխաների ուղեղը շատ զգայուն է անլար էլեկտրոնային սարքավորումների առաջացրած ռադիացիայի նկատմամբ: Այս մասին ասվում է «Journal of Microscopy and Ultrastructure» պարբերականում հրապարակված հոդվածում: Ըստ հեղինակների՝ երեխաներն առավել շատ ռադիացիա են կլանում, քան մեծահասակները, իսկ առավել խոցելի են համարվում դեռ չծնված երեխաները: Ուստի շատ կարևոր է, որ հղիները հեռախոսներն ու անլար սարքավորումները չպահեն հագուստի գրպաններում:

Երեխաների գլխուղեղի հյուսվածքներն առավել ներծծող են, քան մեծահասակներինը, իսկ գանգի ոսկորներն առավել բարակ են: Նշենք, որ Wi-Fi ալիքները շատ բժիշկերի կողմից ճանաչվել են քաղցկեղածին տարրեր, իսկ երեխաների նուրբ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունն զգալի է դառնում արդեն նրանց չափահասության շրջանում: Wi-Fi ալիքներն առաջացնում են շատ ցածր հաճախականության ռադիոալիքներ, որոնք իրենց երկարությամբ համազոր են միկրոալիքային վառարանի արձակած ալիքներին: Սակայն ինտենսիվության առումով Wi-Fi-ի ռադիացիան 100 հազար անգամ ավելի նվազ է, քան միկրոալիքային վառարանինը: Այնուամենայնիվ, ռադիացիայի այն տեսակը, որ արձակվում է Wi-Fi սարքերից, միկրոալիքային վառարաններից և բջջային հեռախոսներից երկարատև օգտագործման դեպքում բարձրացնում է մարդու օրգանիզմի հյուսվածքների ջերմաստիճանը:

Նշենք նաև, որ Wi-Fi-ի հայտնագործումից ի վեր գիտնականները վիճաբանության մեջ են դրա վնասակարության չափերի վերաբերյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր