ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Նստակյաց ապրելակերպը երկու անգամ ավելի շատ է մահացությունների պատճառ դառնում, քան գիրությունը
19:30, 17.01.2015 | mamul.am
5008 | 0

Նստակյաց կյանք վարելն ու մարմնամարզությամբ ընդհանրապես չզբաղվելը կարող է մահացությունների պատճառ դառնալ երկու անգամ ավելի շատ, քան գիրությունը: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, գիտնականներն այսպիսի տեսակետ են հայտնել ավելի քան 12 տարի արված հետազոտությունից հետո:

Աղբյուրը նշում է, որ 334.161 եվրոպացիների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ առողջության համար թիվ մեկ թշնամին նստակյաց կյանք վարելն է՝ անկախ նրանից, թե մարդը նիհարակազմ է, թե գեր: Ուստի եթե յուրաքանչյուր տարվա կտրվածքով գիրությունը կարող է մոտ 337 հազար մարդու մահվան պատճառ դառնալ, ապա նստակյաց կյանքը կարող է խլել մոտ երկու անգամ շատ մարդկանց կյանք՝ հասցնելով այդ թիվը 676 հազարի: Այդ ամենից խուսափելու համար գիտնականները պարզապես խորհուրդ են տալիս օրվա մեջ 20 րոպե հատկացնել ֆիզիկական վարժություններին:

Գիտնականները նշել են նաև, որ թեև նստակյաց կայնքը հաճախ դառնում է գիրության պատճառ, այնուամենայնիվ, եթե մարդ նիհարակազմ է և նստակյաց կյանք է վարում, նրա մոտ առողջական խնդիրներ առաջանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան գեր և ոչ ակտիվ կենսակերպի սիրահար մարդկանց մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր