ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Սարկոզին սեղմում է ապագա ահաբեկչի ձեռքը
17:37, 15.01.2015 | mamul.am
11204 | 0

Համացանցում վերջերս ակտիվ քննարկումների առիթ է դարձել մի լուսանկար, որը պատկերում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ապագա ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի ձեռքը սեղմելիս: Վերջինը Փարիզում կատարված ահաբեկչական վերջին գործողությունների արդյունքում սպանել էր մի կին ոստիկանին և սուպերմարկետի վրա կատարած հարձակման արդյունքում պատանդ վերցրած 4 անձանց:

Ինչպես նշում է «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ը, լուսանկարն արվել է դեռևս 2009թ., երբ այն ժամանակ դեռևս նախագահի պաշտոնն զբաղեցնող Սարկոզին ընդունել էր 26-ամյա աշխատակցին՝ երիտասարդների հետ կապված մի շարք խնդիրների քննարկման նպատակով:

Հիշեցնենք, որ Կուլիբալիի կողմից Փարիզի խանութներից մեկի վրա կատարված հարձակման արդյունքում պատանդ վերցված 4 անձը սպանվել էին հունվարի 9-ին, իսկ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 8-ին, ահաբեկիչը կրակել և սպանել էր կին ոստիկանի: Սակայն այդ դեպքերից ընդամենը երկու օր անց հակաահաբեկչական գործությունների արդյքունքում Փարիզի ոստիկանությանը հաջողվել էր սպանել Կուլիբալիին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր