ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Բելգիայի ոստիկաններն սպանել են իրենց երկրում լայնածավալ ահաբեկչություններ ծրագրած անձանց
10:13, 16.01.2015 | mamul.am
6155 | 1

Բելգիայի ոստիկանները երեկ երեկոյան հակաահաբեկչական մեծածավալ գործողություններ են իրականացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է ոչնչացնել ԻՊ շարքերին պատկանող երկու ահաբեկչի: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Բելգիայի իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտնել էին, որ վերոհիշյալ երկու իսլամիստները լայնածավալ ահաբեկչություններ էին ծրագրում իրականացնել Բելգիայում՝ երկիրը երկրորդ Փարիզ դարձնելու համար:

Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչներին սպանել են Բելգիայի արևելյան հատվածում գտնվող Վեղվիե քաղաքում, որտեղ վերջինները կրակ էին բացել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները ձերբակալել են նաև մեկ այլ մարդու, ով նույնպես կապ է ունեցել այդ հանցավոր խմբի հետ:

Նրանք հայտնել են, որ վերոնշյալ երեք անձինք Բելգիայի քաղաքացիներ են եղել, ովքեր սերտ կապ են պահպանել Սիրիայում կռվող ԻՊ զինյալների հետ, սակայն նրանց ծրագրած գործողությունները նախնական տեղեկություններով որևէ առնչություն չեն ունեցել Փարիզում կատարված դեպքերի և դրանց կազմակերպիչների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր