ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը պառակտել է «Մեծ յոթնյակ»-ը
11:06, 16.01.2015 | mamul.am
6753 | 1

«Մեծ յոթնյակ»-ի գալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները որոշ տարաձայնություններ են առաջացրել անդամ երկրների միջև: Ինչպես գրում է «Kyodo»-ն, պատճառը որոշ երկրների դիրքորոշումն է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում. այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օգտին, Գերմանիան և Ճապոնիան կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսությունը բարելավելու և խնդիրը այդ ճանապարհով հարթելու օգտին:
«ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի խնդիրը կարգավորելու համար ԵՄ-ը պետք է շարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի հանդեպ, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել փորձող Ճապոնիան և ռուսական գազի հիմնական ներկրող Գերմանիան փորձում են փոխել «Մեծ յոթնյակ»-ի երկրների՝ ՌԴ հանդեպ վարած քաղաքականությունը»,- նշում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ գագաթնաժողովի հիմնական թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը և անդամ երկրները փորձելու են նախևառաջ համաձայնեցնել իրենց դիրքորոշումները և հարթել տարաձայնությունները՝ կապված ՌԴ հանդեպ կիրառվելիք նոր պատժամիջոցների հետ, քանի որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ժամկետը լրանում է 2015թ. մարտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր