ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով «Moody’s»-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը
13:33, 16.01.2015 | mamul.am
6622 | 0

«Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկային վարկանիշը` «Ba2»-ից հասցնելով «Ba3»-ի: Ազգային արժութային և դեպոզիտային պարտատոմսային վարկանիշը «Ba1»-ից հասել է «Baa3»-ի, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:

Միջազգային վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցման մասին որոշումը բացատրվում է մեր երկրի արտաքին խոցելիության սպառնալիքի ավելացմամբ, ինչն էլ պայմանավորված է Ռուսաստանից դեպի Հայաստան գումարային փոխանցումների նվազեցմամբ, ինչպես նաև ռուսաստանյան տնտեսության բացասական տեղաշարժի հետևանքով Հայաստանի տնտեսական առաջընթացի խաթարմամբ:

Նշենք, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմում է շուրջ 23 տոկոս: Նշենք նաև, որ ավելի վաղ «Moody's»-ը հայտնել էր, որ 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 5,5 տոկոսով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր