ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Գյումրիում տեղի ունեցած սպանությունը կարող է դառնալ Հայաստանի՝ Ռուսաստանի հանդեպ տածած հավատարմության փորձարկում. «Guardian»
14:48, 16.01.2015 | mamul.am
5810 | 3

Բրիտանական «Guardian» պարբերականն անդրադարձ է կատարել Գյումրիում ռուս զինվորականի կատարած ոճրագործությունից հետո ծավալված գործողություններին՝ նշելով, որ դրանք կարող են լուրջ փորձության ենթարկել Հայաստանի՝ Ռուսաստանի հանդեպ տածած հավատարմությունը:

«Ավետիսյանների ընտանիքը, որի անդամներին հարևանները բնութագրում էին որպես խելոք և աշխատասեր ընտանիքի, հունվարի 12-ին սպանվեց ռուս զինվորականի կողմից: Միջադեպից միայն հրաշքով փրկվեց տան ամենափոքր անդամը՝ վեց ամսական Սերյոժան, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Դեպքն իսկապես սարսափելի էր Հարավային Կովկասում տեղակայված այս պետության համար, քանի որ սպանդն իրականացնողը ոչ թե հայ էր, այլ՝ ռուս, իսկ Ռուսաստանը համարվում է տարածաշրջանում Հայաստանի ամենամեծ գործընկերը: Թեև հանցագործության իրական պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն լուրեր են շրջանառվում, թե իբր զինվորականը հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել:
Ռուսական ռազմաբազայում կարծես որևէ անհանգստության ալիք չի բարձրացրել այն փաստը, թե ինչու էր զինվորականը հանգսիտ շրջում փողոցներով՝ Կալաշնիկով ավտոմատը ձեռքին: Ավելին՝ հայ լրագրող Արման Սուլեյմանյանը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ շատ զարմանալի է, երբ զինվորը այդպես զինված կարողանում է լքել ռազմաբազան և դա չի գրավում ոչ մեկի ուշադրությունը: Այնուհետև՝ Սուլեյմանյանի խոսքերով, լուրեր են տարածվել, թե իբր ռուս զինվորը հայ ընտանիք է մտել ջուր խմելու նպատակով և նրան մերժել են, ինչի պատճառով էլ նա կրակել է տան անդամներին, ինչը հերթական անմիտ հայտարարությունն էր: Եվ, չնայած ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է իր ժողովրդին, որ դեպքի նախաքննությունը իրականացվելու է Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, ժողովուրդը չի հանգստանում և ցանկանում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում որևէ կերպ չենթարկվեն Ռուսաստանի իշխանություններին»,- նշում է աղբյուրը:

Գյումրիում ծավալված երեկվա իրադարձություններին անդրադարձել է նաև «ԲիԲիՍի»-ն, որը նշել է, որ ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին հայկական կողմին հանձնելու պահանջով ոստիկանների և ցուցարարների միջև բախման արդյունքում առնվազն 12 մարդ է վիրավորվել:

Պարբերականը հայտնել է, որ թեև ռուսական կողմը խոստացել է հետևողական լինել դեպքին, սակայն մինչ այժմ հրաժարվում է զինվորին հանձնել Հայաստանի իշխանություններին: Այդ ամենի հետևանքն է դարձել այն, որ աճող լարվածություն է սկսվել Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանում վերջինի մտերիմ դաշնակից Հայաստանի միջև:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր