ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Euronews»-ն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած բախումներին (տեսանյութ)
15:00, 16.01.2015 | mamul.am
8316 | 5

«Euronews» պարբերականը նույնպես անդրադարձել է հայ ընտանիքի սպանդից հետո Գյումրիում երեկ զարգացած իրադարձություններին:

Աղբյուրը հայտում է, որ Հայաստանում մեծ թվով մարդիկ ցույցի են ելել՝ պահանջելով Ռուսաստանից իրենց երկրի իշխանություններին հանձնել Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանած ռուս զինվորին:

«Հայաստանի Գյումրի քաղաքում իրադրությունն արդեն այնքան է լարվել, որ երեկ՝ ցույցերի երրորդ օրն արդեն բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև, և այդ բախումների արդյունքում 14 մարդ է վիրավորվել:

Այս ամենը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել երկու երկրների հարաբերությունների միջև նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը համարվում է Հայաստանի առևտրային խոշորագույն գործընկերը, իսկ Հայաստանը վերջերս միացել է Մոսկվայի հովանավորությամբ ստեղծված Մաքսային միությանը»,- նշում է պարբերականը:

Նշենք նաև, որ թեև արդեն ռուս զինվորական Պերմյակովի հանդեպ քրեական գործ է հարուցվել, սակայն աղբյուրը Պերմյակովին դեռևս «կասկածյալ» է անվանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր